Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Համահայկական մրցույթը՝ 4-րդ անգամ

Հունիս 02,2011 00:00

\"\"Այս տարի արդեն 4-րդ անգամ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, իր գլխավոր գործընկեր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հետ համատեղ, իրականացնում է Համահայկական նկարչական մրցույթը: Ամենամյա մրցույթի նպատակն է համախմբել բոլոր այն հայ երեխաներին, ովքեր ուզում են իրենց ներդրումն ունենալ հայրենի բնության պահպանման գործում: Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս անգամ մրցույթի մեկնարկը ազդարարեց  հունիսի 1-ին Երեւանի կենդանաբանական այգում կայանալիք նկարչական մեծ միջոցառումը: Տոնական եռուզեռը սկսվեց առավոտյան ժամը 10-ին եւ շարունակվեց մինչեւ ժամը 16-ը: Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը FPWC-ի եւ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի համատեղ նախաձեռնության միջոցով հազարավոր երեխաներ պաշտպանեցին ամենակենսական իրավունքներից մեկը՝ առողջ եւ բարեկեցիկ միջավայրում ապրելու իրավունքը:
Այդ օրը Երեւանի կենդանաբանական այգին փոքրիկ բնապահպանների համար ժամանակավորապես դարձավ նկարչական բաց արվեստանոց. բնության եւ նրան սպառնացող վտանգների մասին երեխաները պատմեցին գույների ու պատկերների միջոցով:
Պատանի բնասերներն իրենց բնապահպանական նկարներով, թղթերից բացի, գունազարդեցին նաեւ կրթօջախներից բերված ավելի քան հարյուր սեղաններ: Հետագայում, համապատասխան վերամշակումից հետո, էկոկրթության յուրահատուկ գործիք դարձած սեղանները կվերադարձվեն կրթօջախներ եւ կդառնան երեխաների առօրյայի անքակտելի մասը:
Հունիսի 1-ին Կենդանաբանական այգու այցելուներին, նկարչական տոնից բացի, այլ անակնկալներ էին սպասվում՝ կենդանի երաժշտություն նվագախմբի մասնակցությամբ, բազմաբնույթ խաղեր, թատերական եւ կրկեսային բեմադրություններ: Մրցույթի մեկնարկից անմիջապես հետո կգործի մրցույթի պաշտոնական կայքը՝ www.paintingday.sunchild.org, որտեղ իրենց նկարների օն-լայն տարբերակները տեղադրելու հնարավորություն կունենան աշխարհի տարբեր ծայրերում ապրող 5-16 տարեկան բոլոր երեխաները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել