Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՏՕ-Ն ԵՐԿԱՐԱՁԳԵՑ ԼԻԲԻԱՅՈՒՄ ԻՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԿԵՏԸ

Հունիս 02,2011 00:00

ՆԱՏՕ-ն ու նրա կոալիցիոն գործընկերները որոշել են եւս 90 օրով երկարաձգել Լիբիայում իրականացվող գործողությունների  ժամկետը: «Ինտերֆաքսի» մատուցմամբ, ի սկզբանե ծրագրվել էր այդ գործողությունները ծավալել մինչեւ հունիսի 27-ը, բայց հիմա դրա ժամկետը երկարաձգվել է մինչեւ սեպտեմբերի վերջը: «Այդ որոշումը հստակ ուղերձ է Քադդաֆիի ռեժիմին առ այն, որ մենք լի ենք Լիբիայի ժողովրդին պաշտպանելուն կոչված մեր գործողությունները շարունակելու հարցում»,- ասված է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենի հայտարարության մեջ: Նա հայտարարել է, թե կոալիցիան չի թուլացնելու իր ջանքերը ՄԱԿ-ի մանդատը իրականացնելու նպատակով: «Մենք միասնական ենք մեր ջանքերում, որոնք ուղղված են այն բանին, որպեսզի դուք ինքներդ կարողանաք կառուցել ձեր ապագան: Եվ այդ օրը սարերի ետեւում չէ»,- Լիբիայի ժողովրդին հասցեագրված ուղերձում ասել է ՆԱՏՕ-ի ղեկավարը:
Լիբիայում կոալիցիայի գործողությունների ժամկետի երկարաձգման մասին որոշումն ընդունվել է  չորեքշաբթի օրը Բրյուսելում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանների հանդիպման ժամանակ: ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ի մատուցմամբ, կոալիցիան նախկինի նման հերքում է, թե Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադդաֆիին ֆիզիկապես ոչնչացնելու ծրագրեր ունի: «Պե՞տք է սպանել Քադդաֆիին: Հաստատ՝ ոչ. մենք մարդասպաններ չենք, դատել՝ դրանով պիտի զբաղվեն արդարադատության միջազգային մարմինները, ինչ վերաբերում է նրա ճակատագրին՝ ապա այդ որոշումը պետք է ընդունեն հենց լիբիացիները»,- France Culture ռադիոկայանի եթերում ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպենը:
Նա շեշտել է, թե ռազմական գործողությունը պետք է ժամանակի մեջ սահմանափակված լինի: «Բայց ես կոնկրետ շաբաթներ կամ ամիսներ չեմ նշի, բայց բոլոր դեպքերում խոսքը գնում է մի քանի ամսվա մասին»,- ասել է Ժյուպենը՝ հավելելով, թե դաշնակիցները հիմա ուժեղացնում են ճնշումը Քադդաֆիի նկատմամբ, որպեսզի արագորեն հասնեն քաղաքական բանակցությունների: «Քաղաքական որոշումը պետք է ուղեկցվի նախեւառաջ ՄԱԿ-ի դիտարկման ներքո հաստատված հրադադարով՝ ոչ միայն դիրքերի սառեցում պիտի լինի, այլեւ Քադդաֆիի զինվորները պետք է վերադառնան իրենց զորանոցները»,- ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը:
Ըստ նրա, հակամարտության քաղաքական լուծման մյուս պայմաններն են՝ Քադդաֆիի լիազորությունների վայր դնելը եւ Ազգային խորհրդի շուրջ ազգային հաշտության համար բանակցություններ սկսելը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել