Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՀՄԱԴԻՆԵՋԱԴԻՆ ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ

Հունիս 02,2011 00:00

Իրանի խորհրդարանը երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի դեմ հայց է ներկայացրել դատական մարմիններին՝ վիճարկելով Ահմադինեջադի կողմից Նավթի գերատեսչության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրինականությունը: News.am-ը՝ վկայակոչելով իրանական Mher գործակալությունը, փոխանցում է, թե գործը դատարանին հանձնելու օգտին քվեարկել է Իրանի խորհրդարանի 165 պատգամավոր, մեկը «դեմ» է արտահայտվել, եւս 13-ը՝ «ձեռնպահ»:
Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը օրերս հայտարարել էր, թե Իրանի նախագահը չի կարող զբաղեցնել երկրի նավթի նախարարի պաշտոնը: Երկրի գործող օրենսդրությամբ, նախագահն իրավունք ունի երեք ամսվա ընթացքում խորհրդարանին ներկայացնել նախարարների նոր թեկնածուների, իսկ այդ ընթացքում նա կամ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակում, կամ ինքն է գլխավորում նախարարությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել