Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ-ՄԱՐՏՈՒՆԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Հունիս 02,2011 00:00

2010 թվականի օգոստոսի 3-ին տեղեկացրել ենք, որ Հայաստանի Գեղարքունիքի մարզի եւ Ղարաբաղի Մարտունու շրջանի առեւտրատնտեսական եւ կրթամշակութային համագործակցության համաձայնագրի շրջանակներում, Գեղարքունիքի մարզում ամառային հանգիստ են անցկացրել ԼՂՀ Մարտունու շրջանի դպրոցների 5-11-րդ դասարանցի 18 դպրոցական: Ծախսերը հոգացել են Գեղարքունիքի մարզպետարանն ու Շորժայի գյուղապետարանը:
Գեղարքունիք-Մարտունի համագործակցությունը շարունակվում է:
Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացանք, որ այս տարի նախատեսված են Գավառի պետթատրոնի հյուրախաղերը ԼՂՀ Մարտունու շրջանում եւ Մարտունու երգի-պարի համույթի հյուրախաղերը՝ Գեղարքունիքի մարզում: Մարտունու շրջանի առողջական խնդիրներ ունեցող անձինք ցանկության դեպքում կարող են Հայաստանի Հանրապետության հաշվին պետպատվերով բուժվել Գեղարքունիքի առողջապահական հաստատություններում: Բացի սրանից, Գեղարքունիքի մարզի բժիշկները ավելի հաճախ «Բաց դռների օրեր» կանցկացնեն Մարտունու շրջանի գյուղական բուժամբուլատորիաներում: Իսկ հացահատիկի բերքահավաքի ընթացքում Գեղարքունիքի մարզից կոմբայններ կուղարկվեն ԼՂՀ Մարտունու շրջանի համայնքներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել