Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱԶԱՇԵՆՈՒՄ ՍՈՂԱՆՔԸ ԿՐԿԻՆ «ԱՐԹՆԱՑԵԼ» Է

Հունիս 02,2011 00:00

\"\"Իջեւան-Բերդ հանրապետական նշանակության ճանապարհը Վազաշեն գյուղում սողանքից փլուզվել էր: Նոր՝ սողանքը շրջանցող 1350 մ  ճանապարհը կառուցվեց 2010 թվականի ամռանը՝ ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Աշխատանքները կատարել է «Իջեւանի ճանշին» ՓԲԸ-ն: Նոր ճանապարհից ներքեւ գտնվող հատվածն ամրացվել է հողի լիցքով եւ ջրաքարերի ցանցապատ կույտերով՝ գաբիոններով: Սակայն ճանապարհից վերեւ սողանքը կրկին «արթնացել» է եւ արդյունքում ճանապարհի որոշ հատվածներում խոր, երկայնական ճեղքեր են գոյացել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել