Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԵՆՔԵՐ՝ «ԱՂԲԱՄԱՆՈՒՄ»

Հունիս 02,2011 00:00

Մի քաղաքացի զանգել է ոստիկանության Արաբկիրի բաժին եւ հայտնել, որ զենք-զինամթերք է թողնում «ԵրԱԶ» գործարանի մոտ գտնվող աղբարկղի հետնամասում:
Նշված վայրում հայտնաբերվել է ինքնաշեն 1 ատրճանակ, «Ջ-1» տիպի 5 նռնակ՝ առանց պայթուցիչների, ձեռքի նռնակի 2 պայթուցիչ, ինքնաձիգի 2 պահունակ՝ լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտով եւ 5,45 մմ տրամաչափի 120 փամփուշտ:
Իսկ մեկ այլ քաղաքացի էլ զինամթերք էր թողել Կալենցի փողոցից մետրոյի «Բարեկամություն» կայարան տանող ճանապարհին գտնվող աղբարկղում:
Իրոք, հայտնաբերվել էր 350 գ վառոդ, տարբեր տրամաչափի 40 փամփուշտ, ինքնաձիգի 2 պահունակ եւ 32 մ բիքֆորդյան քուղ: Ուշադրության արժանի է այն, որ մեր քաղաքացիները, չգիտես ինչու, նախընտրում են իրենց զենքն ու «զինապահեստը» ամփոփել հատկապես… աղբամաններում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել