Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԻՐԱԿԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԹԵՆԳԻԶԻՆ

Հունիս 02,2011 00:00

«Ջավախքում իմ հայրական տունն է, ես այնտեղ եմ ծնվել եւ ես չեմ կարող այնտեղ հյուր լինել»,- tert.am-ին ասել է ԱԺ պատգամավոր, ծնունդով ջավախքցի Շիրակ Թորոսյանը՝ մեկնաբանելով Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի նախորդ օրն արած հայտարարությունը, թե՝  Թորոսյանը սրում է երկու ժողովուրդների հարաբերությունները եւ սպառնում Վրաստանի անվտանգությանը: «Թորոսյանի երբեմն անհավասարակշիռ հայտարարությունների գերազգայնականությունը թույլ չի տալիս նրան Վրաստանում ցանկալի հյուր համարել»,- հայտարարել էր Թենգիզ Շարմանաշվիլին: Շիրակ Թորոսյանի խոսքով՝ վրացական իշխանությունների խնդիրն է իր մուտքը Վրաստան արգելելը. «Նրանք կարող են դա անելու համար անգամ բացատրություններ չտալ, բայց եթե մեկնաբանություններ են անում, ապա պետք է դրանք հիմնավորված լինեն։ Դեսպանի այն խոսքերը, թե ես անհավասարակշիռ հայտարարություններ եմ անում, անհիմն են, եւ նրանք չեն կարող նման որեւէ օրինակ բերել»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել