Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԾ-Ն Ի ՎԻՃԱԿԻ ՉԷ «ՄԱՐՏԻ 1»-Ը ԲԱՑԱՀԱՅՏԵԼ

Հունիս 02,2011 00:00

\"\"

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2008թ. մարտի 1-2-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրգործի բացահայտմանը նոր թափ հաղորդելու եւ բազմակողմանի քննություն կատարելու հանձնարարականից հետո անցել է ավելի քան մեկ ամիս: Բայց երեկ քրգործի վարույթն իրականացնող քննչական խմբի ղեկավար, ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Վահագն Հարությունյանը հայտարարել է, թե «Մարտի 1»-ի ու մասնավորապես 10 զոհերի սպանության հանգամանքների բացահայտման առումով նոր բան չկա: «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրած Փաստահավաք խմբում  «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն այս առնչությամբ ասաց. «Կարծում եմ՝ այդ գործի բացահայտումը հիմա նորից ՀՔԾ-ին չպիտի հանձնարարվեր: Պիտի հանձնարարվեր մեկ այլ մարմնի, որն այդ գործով չի զբաղվել եւ կաշկանդված չէ նոր փաստեր հայտնաբերելով: Մարդուն (Վահագն Հարությունյանին) դնել մի վիճակի մեջ, թե՝ քո դիրքորոշումն այս գործի վերաբերյալ պիտի փոխես, բացահայտում անես՝ չի ստացվի: Նախագահը, եթե նույնիսկ իրականում ուզում է բացահայտումներ անել, դա պիտի անի ո՛չ այդ մարմնի օգնությամբ: Հարցն անգամ այդ գործի նորովի քննության իմիտացիա ստեղծելը չէ, այլ այն, որ այդ հանձնարարականն էլ ի սկզբանե ձախողված է: ՀՔԾ-ն այսօր ի վիճակի չէ այդ գործի քննությունն ամբողջ ծավալով վերցնել իր ուսերին: Մենք հարուստ նյութեր ենք հավաքել հե՛նց ՀՔԾ-ի քննիչների թույլ տված կոպիտ եւ ակնհայտ սխալների մասին, ու հանկարծ այդ նույն ՀՔԾ-ին լիազորում են այդ գործով նոր գործընթաց սկսել: Այդպես ոչ մի բացահայտում էլ չի լինի»:
Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել