«Socialbakers.com» վիճակագրական կայքի տվյալներով՝ «Facebook»-ից օգտվում է ավելի քան 700 միլիոն մարդ: Առաջատարն է ԱՄՆ-ն՝ 155.3 միլիոն օգտատերերով, ապա Ինդոնեզիան է՝ 37.9 միլիոն, Մեծ Բրիտանիան՝ 30,7, Թուրքիան՝ 29,5: Նշենք նաեւ, որ սոցցանցի հայաստանյան օգտագործողների թիվը, ըստ նույն կայքի, արդեն անցնում է 171 հազարը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: