Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչու ամուսնացած չեք»

Հունիս 01,2011 00:00

\"\"Բրեդ Փիթը պատրաստվում է իր սիրելիին՝ Անջելինա Ջոլիին տանել եկեղեցի։ Ինչպես գրում է «Daily Mail»-ը, 47-ամյա դերասանը լրջորեն մտածում է իր 6 երեխաների (3-ը դերասանների որդեգիրներն են, 3-ը՝ հարազատ երեխաները) մոր հետ ամուսնանալու մասին։

Բրեդն իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ փոխել է ամուսնության վերաբերյալ իր վերաբերմունքը. «Երեխաները մեզ հարցնում են՝ ինչու ամուսնացած չեք։ Նրանց համար մեր ամուսնությունը շատ կարեւոր է»։

Երեխաներն իրենց աստղային ծնողների հետ շրջագայում են աշխարհով մեկ։ «Մեր ընտանեկան կյանքը ոչնչով չի տարբերվում մյուս զույգերի ամուսնական կյանքից։ Հանգստյան օրերին մենք միմյանց ներկում ենք, ապա միասին լոգանք ընդունում։ Ես երբեք չէի կարող պատկերացնել, որ այսքան ուժեղ սեր կզգամ»,- ասել է դերասանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել