Լրահոս
Օրվա լրահոսը

«Բեթմենի» վերջը

Հունիս 01,2011 00:00

Ամերիկյան «Warner Brothers» ընկերությունն այլեւս չի նկարահանելու հայտնի Բեթմենի մասին ֆիլմեր: Այս մասին հաղորդում է «Associated Press» գործակալությունը:

Ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանը հիմա նկարահանում է Բեթմենի մասին վերջին ֆիլմը, որը կոչվելու է «Սեւ ասպետի հարությունը»։ Այն կթողարկվի 2012 թ. հունիսին: Գլխավոր դերը կխաղա օսկարակիր Քրիստիան Բեյլը:

Նկարահանումներն իրականացվելու են միանգամից երեք մայրցամաքներում՝ ամերիկյան Փիթսբուրգում, Նյու Յորքում եւ Լոս Անջելեսում, ինչպես նաեւ Հնդկաստանում, Անգլիայում եւ Շոտլանդիայում:

Բեթմենի մասին կոմիքսները սկսել են լույս տեսնել դեռ 1940-ականներից: Բեթմենի մասին նախորդ երկու ֆիլմերը նրա հեղինակներին բերել են 1.3 մլրդ դոլար շահույթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել