Սուպերմոդել Նաոմի Քեմփբելը մտադիր է դատի տալ «Cadbury» շոկոլադի ընկերությանը՝ իր անունը գովազդում հնչեցնելու համար: Ընկերության գովազդում շոկոլադի պատկերից շաղ են գալիս ադամանդներ՝ կազմելով «Move over Naomi, theres a new diva in town» («Առաջ գնա Նաոմի, քաղաքում նոր գեղեցկուհի կա») արտահայտությունը:
Նաոմին հայտարարել է, որ շոկոլադի հետ համեմատությունը վիրավորել է ոչ միայն իրեն, այլեւ բոլոր սեւամորթներին:
«Kraft Foods»-ի ներկայացուցիչները, որի դուստր ձեռնարկությունն է «Cadbury»-ն, արդեն ներողություն են խնդրել սեւամորթներից՝ խոստանալով հանել վիրավորական գովազդը: