Լրահոս
Օրվա լրահոսը

Մելաձեն՝ բազմազավակ հայր

Հունիս 01,2011 00:00

\"\"Մոտավորապես երկու տարի է, ինչ հրապարակավ խոսվում է երգիչ Վալերի Մելաձեի ու «Վիա Գրա» խմբի մենակատար Ալբինա Ջաբաեւայի սիրավեպի մասին: Մելաձեին ընդամենը երկու տարի առաջ բաժանվեց կնոջից, ում հետ ապրել էր գրեթե քսան տարի: Սակայն, չնայած բաժանությանը նա հաճախ է այցելում նախկին կնոջն ու երեք դուստերերին:

\"\"Dni.ru-ի փոխանցմամբ՝ Վալերիին հաճախ են տեսնում Ռուբլյովկայի տանը: Նրա հաճախակի այցելությունները աղջիկներին եւ նախկին կնոջը լրատվամիջոցներին առիթ էին տվել պնդելու, որ երգիչը վերադարձել է ընտանիքի մոտ: Վերջերս էլ Վալերին իր ավագ դստեր՝ Ինգայի հետ մեկ շաբաթով հանգստացել է Գերմանիայում: Սակայն փաստը մնում է փաստ, որ երգիչն ապրում է Ալբինայի եւ իրենց որդու՝ Կոնստանտինի հետ՝ Նովորիժսկի մայրուղում, Կորովինո գյուղում:

\"\"Բաժանության մասին հարցերով ժուռնալիստներն արդեն հոգնեցրել են երգչին: Սակայն, ըստ լրատվամիջոցների՝ նա պաշտոնապես չի ամուսնալուծվել: Ռուսական ԶԼՄ-ները գրում էին, որ Մելաձեն հավանաբար ամուսնալուծությունն անհրաժեշտություն չի համարում, ու նա անգամ ունեցվածքը չի բաժանել իր երկու ընտանիքների միջեւ:

\"\"Այնուամենայնիվ՝ 2009 թվին, Իրինայի հետ համատեղ կյանքի 18-րդ տարում Մելաձեն վերջապես հայտարարեց կնոջից բաժանվելու մասին: Արդեն նույն տարվա աշնանը երգիչը ասաց, որ ինքն ու Ջաբաեւան 7 տարեկան տղա ունեն:

\"\"Ալբինա Ջաբաեւան 2002 թվականին Մելաձեի բեկ վոկալիստուհին էր: Նրանց սիրավեպի մասին խոսակցություններ վաղուց էին պտտվում: 7 տարի առաջ ծնելով որդուն՝ Ալբինան գաղտնի էր պահում նրա հոր անունը: Երեխայի պապը մի անգամ հարցազրույցի ժամանակ ասել էր, որ իր թոռնիկի հայրը շոու-բիզնեսի ներկայացուցիչ է:

Ի պատասխան այս ամենի, Իրինան ասել է, որ ինքը տեղյակ է ամուսնու սիրային կապի մասին: «Ասել, թե ես ոչնչից տեղյակ չեմ, անհեթեթություն կլինի: Ինչպես ամեն նորմալ մարդու դեպքում, ես էլ ինչ-որ ժամանակ խանդի զգացողություն ունեի: Մի քանի տարի առաջ էր, որ իմացա իմ ընտանիքի, այսպես ասած, երրորդ կողմի մասին: Վալերին անձամբ պատմեց ինձ: Ինչպես յուրաքանչյուր կին, ես էլ շատ ագրեսիվորեն ընդունեցի այդ լուրը: Ինձ թվաց՝ հոգումս ատոմային ռումբ պայթեցրին: Բայց դա վաղուց էր»,- հարցազրույցի ժամանակ ասել է Իրինան՝ Մելաձեի նախկին կինը:

\"\"

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել