Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը, գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի գլխավորությամբ, հրապարակել է թիմի կազմը, որը երեկվանից Ֆուտբոլի ակադեմիայում նախապատրաստվում է հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգի «Պետրովսկի» ստադիոնում կայանալիք Եվրո 2012-ի՝ Ռուսաստանի հավաքականի հետ ընտրական հանդիպմանը: Նրանք են:
Դարպասապահներ՝
Ռոման Բերեզովսկի («Խիմկի», Ռուսաստան), Ստեփան Ղազարյան («Բանանց»):
Պաշտպաններ՝
Սարգիս Հովսեփյան, Արթուր Յուսպաշյան, Արտակ Եդիգարյան (երեքն էլ՝ «Փյունիկ»), Հրայր Մկոյան, Աղվան Մկրտչյան (երկուսն էլ՝ «Միկա»), Ռոբերտ Արզումանյան («Յագելոնիա», Լեհաստան), Լեւոն Հայրապետյան («Լեխիա», Լեհաստան), Վալերի Ալեքսանյան («Ուլիս»):
Կիսապաշտպաններ՝
Կառլեն Մկրտչյան («Մետալուրգ», Ուկրաինա), Արթուր Եդիգարյան («Պասե», Իրան), Լեւոն Պաչաջյան («Սանան նաֆթ», Իրան), Գեւորգ Ղազարյան, Մարկոս Պիզելի (երկուսն էլ՝ «Փյունիկ»), Հենրիխ Մխիթարյան («Շախտյոր», Ուկրաինա), Արտակ Դաշյան («Բանանց»), Արտակ Գրիգորյան («Ուլիս»):
Հարձակվողներ՝
Զավեն Բադոյան («Իմպուլս»), Էդգար Մանուչարյան («Փյունիկ»), Յուրա Մովսիսյան («Կրասնոդար», Ռուսաստան):
ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ մեր ազգային հավաքականը մրցավայր մեկնելու է հունիսի 3-ին: