Հունիսի 3-ին «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում մայրաքաղաքում հանդես կգա The Kings Singers վոկալ խումբը:
«10 տարի մենք երազում էինք նրանց բերել Հայաստան, եւ ահա վերջապես մեր երազանքն իրականացավ», – «Արմինֆոյի» փոխանցմամբ, երեկվա ասուլիսում խոստովանել է փառատոնի տնօրեն Ստեփան Ռոստոմյանը: Թագուհու սիրելիները, որ բաց չեն թողնում ոչ մի հանդիսություն արքայական ընտանիքում, Երեւանի հանդիսատեսին կներկայացնեն հետաքրքիր եւ հագեցած ծրագիր, որը կներառի Ժոսկեն Դեպրեի, Օրլանդուս Լասուսի, Կլեման Ժանեկենի եւ Կլոդ Դեբյուսիի ստեղծագործություններից: «Դա չափազանց հետաքրքիր կոլեկտիվ է, որի երգացանկը ներառում է, գործնականում, երաժշտական ժանրերի ողջ սպեկտրը», – ասել է Ռոստոմյանը: