Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՈՒՏԻՆՆ ՈՒ ՄԵԴՎԵԴԵՎԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ՈՐՊԵՍ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՄՈԴԵԼՆԵՐ

Հունիս 01,2011 00:00

\"\"Ռուսաստանի կառավարող տանդեմը՝ Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդեւը, Reuters-ի մատուցմամբ, հանդես են եկել մոսկովյան թանկարժեք մի հանրախանութի մոդայիկ հավաքածուի մոդելների դերում՝ անանուն մի նկարչի ցանկությամբ «հագնելով» կարճ տաբատներ ու թենիսի կոշիկներ:

Մոսկվայի կենտրոնում փակցված պաստառներում պատկերված են արեւայրուքով վարչապետն ու նախագահը, որոնց հագին սպիտակ սպորտային հագուստ է: Իսկ պաստառի վրա գրված է՝ «2011 գարուն-ամառ նոր հավաքածու», Կենտրոնական հանրախանութի ֆիրմային նշանն ու հղում monolog.tv կայքին:

«Մենք ուղղակի շոկի մեջ ենք»,- Reuters-ին ասել է կենտրոնական հանրախանութի գովազդի գծով տնօրեն Իրինա Սերգեեւան: Նրա ասելով, ընկերությունը եւ խանութը ոչ մի առնչություն չունեն այդ պաստառի հետ: «Մենք կպահանջենք անմիջապես հանել այն»,- հայտարարել է Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Պաստառի հեղինակը համարվող նկարիչը իր «ստեղծագործությունը» արվեստի գործ է համարել, որի նպատակը երկրի գլխավոր պաշտոնյաներին նորաձեւության աշխարհին մոտեցնելն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել