Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ-Ն ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿԴԻՏԱՐԿԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հունիս 01,2011 00:00

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը (ԵԱՀԿ ԽՎ) առաջին անգամ ընտրությունների դիտարկման առաքելություն է գործուղում Թուրքիա: ԵԱՀԿ ԽՎ-ի փոխանցմամբ, Թուրքիայում հունիսի 12-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները դիտարկելու է դանիացի պատգամավոր, Վեհաժողովի փոխնախագահ Փիա Քրիսմաս-Մյոլերի գլխավորած առաքելությունը: «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, դանիացի խորհրդարանականը, որին առաքելության ղեկավար է նշանակել ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահ Պետրոս Էֆթիմիուն, ընտրությունների դիտարկման մեծ փորձ ունի: Քրիսմաս-Մյոլերը կարեւորել է Թուրքիայում անցկացվելիք ընտրությունները եւ հույս հայտնել, որ դրանք «կամրապնդեն ժողովրդավարությունը Թուրքիայում եւ թույլ կտան երկրին մոդել դառնալ ավելի մեծ տարածաշրջանի համար»: «Դիտարկման առաքելությունը գնահատելու է ընտրությունների համապատասխանությունը ԵԱՀԿ-ի առջեւ պարտավորություններին՝ ըստ Կոպենհագենի փաստաթղթի, որին միացել է Թուրքիան»,- ասված է ԵԱՀԿ ԽՎ-ի հաղորդագրությունում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել