Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԻԲԻԱՑԻ 8 ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐ ՓԱԽԵԼ ԵՆ ԻՏԱԼԻԱ

Հունիս 01,2011 00:00

\"\"Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադդաֆիի բանակի ութ բարձրաստիճան սպաներ, այդ թվում՝ հինգ գեներալներ, փախել են Իտալիա: Այդ մասին, BBC-ի փոխանցմամբ, Հռոմում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել էր Ուն ալի-Ուն անունով ներկայացած մի զինվորական, որը նաեւ կոչ է արել լիբիական բանակի զինվորականներին՝ «հանուն ազատության համար զոհվածների» դադարել Քադդաֆիի ռեժիմին աջակցել: Նա նաեւ ասել է, թե Լիբիայում «ցեղասպանություն» է տեղի ունենում, եւ դատապարտել է բռնությունները, որոնք կիրառվում են կանանց նկատմամբ երկրի շատ քաղաքներում:

Լիբիական բանակի մեկ այլ գեներալ՝ Մելուդ Մասուդ Խալասան հայտարարել է, թե Քադդաֆիի ուժերի արդյունավետությունը 20 տոկոսը չի գերազանցում, եւ որ նրան պաշտպանում է ոչ ավել, քան գեներալների 10 տոկոսը:

Լիբիայի ԱԳ նախկին նախարար Աբդել Ռահիման Շելգամը (նկարում), որն անցել է ապստամբների կողմը, եւս մասնակցել է Հռոմում կայացած ասուլիսին: Նրա ասելով, ընդդիմության կողմն են անցել 120 լիբիացի բարձրաստիճան զինվորական եւ պաշտոնատար այլ անձինք:

Հիշեցնենք, որ Լիբիայում փետրվարի սկզբին բարձրացված ապստամբությունից ի վեր տասնյակ սպաներ, նախարարներ ու դիվանագետներ են փախել Արեւմուտք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել