Լրահոս
Օրվա լրահոսը

Մլադիչը երեքշաբթի օրը պիտի հանձնվեր Հաագային

Հունիս 01,2011 00:00

\"\"Ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվող բոսնիացի սերբերի գեներալ Ռատկո Մլադիչը (նկարում) կարող է հանձնվել Հաագայի միջազգային քրեական դատարանին, որտեղ կկանգնի նախկին Հարավսլավիայի գործով դատարանի առաջ: Սպասվում էր, որ Մլադիչի հանձնումը Հաագային՝ տեղի կունենա երեքշաբթի օրը: Reuters-ի փոխանցմամբ, Սերբիայի իշխանությունները երեքշաբթի օրը Մլադիչին թույլ են տվել վաղ առավոտյան այցելել դստեր՝ Աննայի գերեզմանին, որը ինքնասպանություն էր գործել դեռեւս 1994թ.-ին: Իշխանություններն ասել են, թե այդ օրը կարող է նախկին գեներալի համար դառնալ Սերբիայում գտնվելու վերջին օրը:

Մլադիչը մեղադրվում է Սարաեւոյի պաշարման 43 ամիսների ընթացքում ցեղասպանություն իրականացնելու եւ Սերեբրենիցայում 1992-95թթ. 8 հազար մահմեդականների սպանության մեջ: Մլադիչը կալանավորվել էր անցած հինգշաբթի օրը, Բելգրադից 100 կմ հյուսիս-արեւելք գտնվող գյուղում: Նա արդարադատությունից թաքնվել է 16 տարի շարունակ:

Երեքշաբթի օրը Մլադիչի փաստաբանը բողոքարկել էր նախկին գեներալի հանձնման որոշումը՝ հայտարարելով, թե իր վստահորդի առողջական վիճակը թույլ չի տալիս նրան Հաագա տեղափոխել, ավելին, նա ասել է, թե Մլադիչի օրերը հաշված են: Նա հայտարարել է, թե մտադիր է բժշկական նոր տեղեկանք ներկայացնել դատարանին: Սակայն դատարանի՝ երեք դատավորից կազմված կոլեգիան մերժել է փաստաբանի բողոքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել