Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԻԱԿԸ ԳՏԵԼ ԵՆ ԳԵՏԻ ԱՓԻՆ

Հունիս 01,2011 00:00

Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի Լեհվազ գյուղում տխուր օր էր: Լեհվազցիները երեքշաբթի հրաժեշտ տվեցին գյուղի նախրապան՝ 61-ամյա Ալբերտ Ավանեսովին, ով 2 օր առաջ նախիրը արածացնելու էր տարել եւ խեղդվել Մեղրի գետում: Այդ օրը նախիրի մի մասը վերադարձել էր առանց հովվի, իսկ մյուս մասին գյուղացիները գտել էին գետի հակառակ ափին: Փրկարարները նրա դին գտել են միայն երեկ՝ Մեղրի գետի ափին: Գյուղաբնակների կարծիքով, նախրապանը գետի մյուս կողմն անցած անասուններին վերադարձնելիս է խեղդվել, քանի որ դատաբժշկական փորձաքննության ժամանակ պարզվել է, որ դիակի վրա բռնության հետքեր չկան: Համագյուղացիների պատմելով՝ Ալբերտը շատ էր սիրում ալկոհոլ օգտագործել եւ հնարավոր է, որ դեպքի օրը խմած էր եղել: Ալբերտն իր ընտանիքի հետ Լեհվազ էր տեղափոխվել 1989թ.-ին՝ Բաքվի ջարդերից հետո: Երեք եղբայրներից եւ ոչ մեկը չէր ամուսնացել: Ծնողների եւ եղբոր մահանալուց հետո նա մինչեւ վերջերս ապրում էր միակ եղբոր հետ եւ ամեն առավոտ գյուղի նախիրն արոտ տանում: Մինչ գյուղացիները մտածում են, թե ով պետք է նախիրն արածեցնելու տանի, Ալբերտի եղբայրը մտահոգվում է, թե այսուհետեւ ինչպե՞ս պետք է շարունակի ապրել առանց վերջին ու միակ հարազատի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930