Այսօր տեղի կունենա Արեգակի մասնակի խավարում: Լուսինը կծածկի Արեգակի մոտ 50.5%-ը: Խավարումը կսկսվի Հյուսիսային Չինաստանում եւ Սիբիրում՝ Գրինվիչի ժամանակով ժամը 19.25.18-ին եւ երկու ժամ անց՝ 21.16.11-ին, կլինի առավելագույն փուլը (0.601 մագնիտուդ) Ռուսաստանի հյուսիս-արեւմուտքում: Մասնակի խավարումը կավարտվի Գրինվիչի ժամանակով ժամը 23.06.56-ին: Այն տեսանելի կլինի հյուսիսային կիսագնդի բարձր լայնություններից: Այս անգամ Հայաստանից խավարումը դիտել հնարավոր չի լինելու: Այս խավարումը 2011 թվականի արեգակնային չորս մասնակի խավարումներից երկրորդն է: Հաջորդ խավարումները սպասվում են հուլիսի 1-ին եւ նոյեմբերի 25-ին: Խավարումները կրկնվում են յուրաքանչյուր պարբերաշրջանում, որը կոչվում է Սարոս: Սա 118-րդ Սարոսի 68-րդ խավարումն է: Խավարումների այս շարքը սկսվել է 803-929 թվականներին տեղի ունեցած 8 մասնակի խավարումների խմբով: Սարոսն ավարտվում է 2083 թվականին՝ փոքր մասնակի խավարմամբ: Հիշեցնենք, որ Արեգակի խավարում տեղի է ունենում, երբ Լուսինն անցնում է Երկրի եւ Արեգակի միջով՝ մասամբ կամ ամբողջությամբ ծածկելով Արեգակի սկավառակը երկրային դիտորդի համար: