Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԱՐՏԵԶԻ» ՎԵՐՋՆԱՄԱՍՈՒՄ

Հունիս 01,2011 00:00

Ոստիկանության Էրեբունու բաժին է զանգել մի քաղաքացի եւ հայտնել, որ Դավիթ-Բեկի փողոցի թիվ 52 հասցեում գտնվող «Պարտեզ» ռեստորանի վերջնամասում՝ էլեկտրասյան տակ, զենք-զինամթերք է թողնում: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պոլիէթիլենային տոպրակի մեջ, հայտնաբերել է ինքնաշեն «Նագան» ատրճանակ, «Ֆ-1» 2 նռնակ՝ առանց պայթուցիչների, նռնակի պայթուցիչ, «Չերյոմուխա» ծխային նռնակ, «ՌԳՄ-2» տիպի արկի մարտական գլխիկ, «Տրիպլեքս» տիպի տանկի դիտասարք, «Կալաշնիկով» գնդացրի 7.62 մմ տրամաչափի 30, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի՝ 29, խոշոր տրամաչափի՝ 1 եւ ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 150 փամփուշտ, գնդացրի ժապավեն եւ ինքնաձիգի 2 պահունակ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել