Երեկ Արշակունյաց 2 հասցեում գտնվող Մամուլի տան վերելակն անջատվեց: Այն վերանորոգման կենթարկվի հերթական անգամ: Կոսմետիկ վերանորոգումը ոչինչ չի տա, քանի որ մի քանի օրից վերելակը նորից դղրդյունով կպոկվի իր փտած ճոպաններից: Ու հերթական անգամ կխաչակնքենք, որ մարդ չզոհվեց: Հարկավոր են նոր վերելակներ, քանի դեռ ինչ-որ մեկը չի զոհվել: Սա ահազանգ է: Եվ այս ահազանգին խնդրում ենք մոտենալ ամենայն լրջությամբ: