Լրահոս
Օրվա լրահոսը

328-Ը ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ

Հունիս 01,2011 00:00

Համաձայն ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արսեն Բաբայանի տարածած հաղորդագրության՝ մայիսի 31-ին, ժամը 19:00-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 328 դատապարտյալ: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում ս.թ. մայիսի 27-ից սկսվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու, ինչպես նաեւ պատժաչափի կրճատման գործընթացը: Համաներմամբ ազատ են արձակվել «Նուբարաշենից»՝ 29 դատապարտյալ, «Էրեբունուց»՝ 78 դատապարտյալ, «Վարդաշենից»՝ 30, «Դատապարտյալների հիվանդանոցից»՝ 23, «Երեւան Կենտրոնից»՝ ոչ մեկը (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան), «Արթիկից»՝ 35, «Վանաձորից»՝ 14, «Սեւանից»՝ 40, «Հրազդանից»՝ 17, «Աբովյանից»՝ 1, «Գորիսից»՝ 11 եւ «Կոշից» 50 դատապարտյալ։ Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաեւ պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել