Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՌԱՎՈՏԻ» ԴԱՏԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ

Հունիս 01,2011 00:00

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ռուբիկ Ներսիսյանի նախագահությամբ, նշանակվել էր ՀՀ փաստաբանների պալատի անդամ Մուրադ Ասրյանի՝ «Առավոտի» դեմ հայցով նախնական նիստը: Մ. Ասրյանը վիճարկում է այս տարվա փետրվարի 5-ի «Առավոտին» եւ «news.am»-ին դատում են նույն բանի համար» հոդվածը: Ըստ փաստաբանի հայցադիմումի, հոդվածով վիրավորվել են իր պատիվն ու արժանապատվությունը, գործարար համբավը: Երեկ մինչ դատական նիստը «Առավոտի» ներկայացուցիչը՝ փաստաբան Գեւորգ Գյոզալյանը հայցվորին խնդրել էր՝ միջնորդել դատական նիստը հետաձգել: Հայցվորը միջնորդեց, եւ դատական նիստը հետաձգվեց մինչեւ հունիսի 28-ը, ժ.15.20: Մինչ այդ բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել Մ. Ասրյանի հետ՝ հաշտության համաձայնագիր կնքելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել