Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐԵՎՈՐԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՈՒՄՆ Է

Հունիս 01,2011 00:00

Արդեն 4-րդ տարին է, որ ՀՕՖ-ի Երեխաների աջակցման կենտրոնը Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառում է կազմակերպում Հաղթանակի զբոսայգում: Այս տարի այդ միջոցառումն անց է կացվելու հունիսի 2-ին՝ ժամը 18-ից՝ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ: Այդ օրը Հաղթանակի զբոսայգում հավաքվելու են ոչ միայն Երեխաների աջակցման կենտրոնի սաները, այլեւ հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, որոնք տարբեր ընկերությունների ապրանքներ են վաճառելու՝ առանց կոնկրետ սահմանված գնի: Այս մասին երեկ կայացած մամուլի ասուլիսին տեղեկացրեց Երեխաների աջակցման կենտրոնի տնօրեն Միրա Անտոնյանը: Նրա խոսքերով, այս միջոցառումը 2 նպատակ ունի. «Ամենագլխավոր նպատակը հանրային իրազեկումն է, հասարակության մեջ համերաշխության դրսեւորումը, նոր միայն գումարների հավաքագրումը: Անցյալ տարի հավաքագրվել է 1 միլիոն 336 հազար 840 դրամ: Կարեւոր է, որ մասնակցում են նաեւ բարերարներ, տարբեր կազմակերպություններ եւ քաղաքային իշխանություններ, քանի որ ձեւավորվում է շարժում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել