Լրահոս
Օրվա լրահոսը

Մսի տաղավարները փակել են

Հունիս 01,2011 00:00

Երեկ Սննդի անվտանգության պետական ծառայության աշխատակիցներն այցելեն են «Տաշիր» հանրահանութի հարեւանությամբ գործող մթերքի շուկային կից մսի տաղավարները: Ստուգայցի ընթացքում հայտնաբերվել են լուրջ խախտումներ, այդ պատճառով որոշում է ընդունվել ժամանակավորապես կասեցնել մսի վաճառքը, ուստի այստեղի մոտ 2 տասնյակ կրպակները փակվել են, որից վրդովված՝ մսավաճառները սկսել են կռվել Սննդի անվտանգության ծառայության աշխատակիցների հետ, ինչի պատճառով օգնության է եկել մոտ 10 ոստիկան: Ըստ News.am-ի՝ մսավաճառները բորբոքվել են հատկապես նրա համար, որ ծառայության մասնագետների այցն իրենց համար անակնկալ է եղել: Մսի վաճառքով զբաղվողների մի մասը պնդել է, որ իրենց կրպակում որեւէ սանիտարական խախտում չկա, սակայն պետական ծառայությունը փակել է տվել կրպակը՝ պատճառաբանությամբ, որ մաքուր չեն մայթն ու փողոցի հարակից մասը: Այս առնչությամբ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից պարզաբանել են, որ վաճառակետերի գործունեությունը կասեցվել է ժամանակավորապես` տարբեր հիմքերով, որոշ կրպակներ չեն ունեցել համապատասխան թույլտվություններ, իսկ որոշներում եղել են խայտառակ սանիտարական պայմաններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել