Լրահոս
Օրվա լրահոսը

Քսան տարուց՝ կրկնակի թանկ սննդամթերք

Հունիս 01,2011 00:00

2030թ. սննդամթերքի գները կարող են կրկնակի աճել, զգուշացնում է Oxfam միջազգային բարեգործական կազմակերպությունը։ Ինչպես հաղորդում է BBC-ն, որին մեջբերել է tert.am-ը՝ եթե պետությունների ղեկավարներն անհրաժեշտ քայլեր չձեռնարկեն, առաջիկա 20 տարվա ընթացքում հացահատիկային մշակաբույսերի գինը կբարձրանա 120-180%-ով։ Իր զեկույցում Oxfam-ը զգուշացնում է, որ սննդամթերքի գների այդքան կտրուկ բարձրացման հիմնական պատճառը կլիմայի գլոբալ փոփոխությունն է։ Ընդ որում, զեկույցում առանձնացվում են 4 «թեժ կետեր», որոնց բնակիչները սննդամթերքի սուր պակաս կզգան։ Այդ երկրներն են Գվատեմալան, Հնդկաստանը, Ադրբեջանը եւ Արեւելյան Աֆրիկայի երկրները։ Կազմակերպությունը կոչ է անում համաշխարհային առաջնորդներին քայլեր ձեռնարկել սննդամթերքի շուկան կարգավորելու ուղղությամբ, ինչպես նաեւ ստեղծել համաշխարհային ֆոնդ՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարելու համար։ Oxfam-ը նաեւ առաջարկում է պարենամթերքի շուկան կառավարելու համար մեծացնել պարենամթերքի ռազմավարական պաշարները, ներդրումներ կատարել ոչ մեծ ֆերմերական տնտեսություններում, դադարեցնել բիովառելիքի համար մթերք աճեցնելու փորձը եւ մեծացնել թափանցիկությունը հումքի շուկայում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել