Լրահոս
Օրվա լրահոսը

Ներդրողների համար Եվրոպայում լավագույնը Գերմանիան է

Հունիս 01,2011 00:00

Գերմանիան ճանաչվել է օտարերկրյա ներդրողների համար ամենագրավիչ եվրոպական երկիրը, ըստ tert.am-ի՝ այդ մասին հայտնում է DW-WORLD–ը՝ վկայակոչելով բրիտանական Ernst & Young աուդիտորական ընկերության հետազոտության արդյունքները։

Ավելի քան 800 մենեջերների շրջանում անցկացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ ներդրումային գրավչության առումով Գերմանիայի առաջատար դիրքը բացատրվում է բարենպաստ սոցիալական կլիմայով, բարձր կենսամակարդակով, լավ զարգացած ենթակառուցվածքով, ներքին շուկայի մեծ ծավալներով, ինչպես նաեւ գերմանացի աշխատողի բարձր որակավորմամբ։

Ernst & Young ընկերության ներկայացուցիչները ներդրողներին «խրտնեցնող» բացասական գործոններ են համարում աշխատուժի բարձր արժեքը, աշխատանքային օրենսգրքի ոչ բավարար ճկունությունը, ինչպես նաեւ բիզնեսի հարկմանը վերաբերող մի շարք թերություններ։ Մասնավորապես՝ Գերմանիայում ներդրողների համար նախատեսված չէ որեւէ հարկային արտոնություն։ Այդ է պատճառը, որ Ernst & Young ընկերության համաշխարհային վարկանիշային աղյուսակում Գերմանիան ընդամենը 5–րդն է՝ առջեւում թողնելով Չինաստանը, Հնդկաստանը, ԱՄՆ–ը եւ Բրազիլիան։

Վարկանիշային աղյուսակի 6–րդ հորիզոնականը զբաղեցրել է Ռուսաստանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել