Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐԸՆՏՐՎԵՑԻՆ

Հունիս 01,2011 00:00

Մայիսի 29-ին համայնքի ղեկավարի ընտրություններ են տեղի ունեցել Իջեւանի տարածաշրջանի երկու փոքր համայնքներում՝ Ակնաղբյուրում եւ Ներքին Ծաղկավանում: Ակնաղբյուրում առաջադրված էր մի թեկնածու՝ գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Կարեն Դոլմազյանը: Նա էլ 284 ձայնով վերընտրվել է համայնքապետի պաշտոնում: Ներքին Ծաղկավանում գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Նաիրի Աթաբեկյանը ստացել է 200, իսկ նրա մրցակից, անկուսակցական, ներկայումս չաշխատող Մհեր Ռեւազյանը՝ 129 ձայն: Ընտրություններն անցել են առանց խախտումների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել