Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐԻՑ ԱՌՋԵՎՈՒՄ ԵՆՔ

Հունիս 01,2011 00:00

\"\"

Երեկ ելույթ ունենալով Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում՝ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը նշեց, որ վերջերս Դովիլում համանախագահողների հայտարարությունն աննախադեպ հայանպաստ էր, քանի որ «Հայաստանը, ի տարբերություն Վրաստանի, որտեղ ապակայունացման եւ առճակատման նորանոր տարրեր են ի հայտ գալիս, ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ չկա համախմբված եւ ինստիտուցիոնալ ընդդիմություն, աստիճանաբար ժողովրդավարության եւ 21-րդ դարին հարիր, միջազգային հանրության համար ընդունելի դրսեւորումներ է ցուցաբերում»: Ըստ Արամ Սարգսյանի, այս ամենը տեղի է ունեցել «Լեւոն Տեր-Պետրոսյանի բացառիկ ջանքերի արդյունքում: Նա ընտրեց երկրի համար միակ ճշգրիտ ու տարածաշրջանի համար բացառիկ երկխոսության տարբերակը որպես երկրի՝ ներկա անելանելի վիճակից դուրս գալու քաղաքական ելք, որն աշխարհի համար ընդունելի է, դրանով հույսեր առաջացնելով միջազգային հանրության մեջ, որ Հայաստանը տարածաշրջանում կարող է ժողովրդավարության եւ կայուն զարգացման լավագույն օրինակը դառնալ»:

Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել