ԱՄՆ-ում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ «Facebook» օգտագործողների 21%-ը բնական է համարում սիրեցյալին բաժանման մասին տեղեկացնել՝ միայն անձնական կարգավիճակը փոխելով:
Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ օգտագործողների 48%-ը բավական հաճախ դիտում է իր նախկին ընկերուհու/ընկերոջ էջը: Անցած սիրավեպերի մասին չհիշեցնելու նպատակով սոցցանցը դեռեւս 2010թ. հոկտեմբերից դադարեց «Photo Memories» բաժնում ցուցադրել նախկին ընկեր-ընկերուհիների (ամուսնու-կնոջ) նկարները, որպեսզի դրանք չհիշեցնեն անցյալում ապրած երջանիկ կամ դժբախտ օրերի մասին: