Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ»՝ «ՕՐՐԱՆՈՒՄ»

Մայիս 31,2011 00:00

Արմինե եւ Րաֆֆի Հովհաննիսյանների հիմնադրած «Օրրան» բարեգործական կազմակերպությունը Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը հայտարարել է «բաց դռների օր»: Հունիսի 1-ին, ժամը 15-18-ը «Օրրանի» դռները բաց կլինեն բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են «Օրրանի» սաների ընկերակցությամբ վայելել մանկության բերկրանքը: Հրավերն արդեն ընդունել են բազմաթիվ հյուրեր՝ ընկերներ, պետական պաշտոնյաներ, արվեստագետներ՝ անվանի երգիչներ, դերասաններ: «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ» խմբի ներկայացուցիչները, ովքեր խոստացել են հոգալ 100 սաների մեկ ամսվա համար սննդի արժեքը, նույնպես կայցելեն: Հունիսի 2-ին էլ տեղի կունենա «Օրրանի» վանաձորյան մասնաճյուղի նոր շենքի՝ շինարարության հողի օրհնության արարողությունը՝ Հայաստանյայց առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ձեռամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել