Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՓԱՌԱՏՈՆՆ ՈՒ ՕՊԵՐԱՏՈՐԸ

Մայիս 31,2011 00:00

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը պատրաստակամություն է հայտնել հովանավորելու պատանի երաժիշտ-կատարողների առաջին միջազգային փառատոնը:
Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի նախաձեռնությամբ՝ մայրաքաղաքում կյանքի կոչված երաժշտական նոր փառատոնը հավակնում է լինել ներկայացուցչական: Տարբեր երկրներից ժամանած մինչեւ 18 տարեկան պատանի երաժիշտ-կատարողների թվում կան միջազգային եւ հանրապետական մրցույթ-փառատոների բազմակի դափնեկիրներ, տարբեր հիմնադրամների կրթաթոշակառուներ, աշխարհի շատ բեմահարթակներում հանդես եկած եւ ծափողջույնների արժանացած կատարողներ: Փառատոնն անցնելու է ՀՀ նախագահի տիկնոջ բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ եւ Հայաստանի պետական կամերային նվագախմբերի աջակցությամբ: Փառատոնի գլխավոր հովանավորներն են «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը եւ Հարավկովկասյան երկաթուղին: Մշակութային կարեւոր այս նախաձեռնությունը երիտասարդ կատարողներին հնարավորություն կտա հանդես գալու ոչ միայն Հայաստանի պետական կամերային եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ, այլեւ՝ որպես մենակատար: Այդ ձեւաչափով պատանի երաժիշտները հանդես կգան փառատոնի չորս օրերին՝ մայիսի 31-ին, հունիսի 1-ին եւ 2-ին՝ ժամը 18-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը եւ հունիսի 3-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել