Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ «ՍԱՌԵՑՆՈՒՄ» Է ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՈՒԼԻ ՀԵՏ

Մայիս 31,2011 00:00

Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել են Հարավային Կորեայի հետ համատեղ կառավարվող հանգստավայրում իր գրասենյակի փակման մասին: BBC-ի մատուցմամբ, Հյուսիսային Կորեան դադարեցնում է նաեւ երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջեւ տեղեկատվության փոխանակումը:
Իրադարձությունների այսպիսի զարգացումը կարող է բարդացնել Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքը:
Հիշեցնենք, որ 2003թ.- ից Ռուսաստանը, Չինաստանը, Միացյալ Նահանգներն ու Հարավային Կորեան բանակցություններ են վարում, որոնց նպատակը Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացումն է՝ մարդասիրական օգնության եւ այլ զիջումների դիմաց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել