Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հերթական կանխատեսումը

Մայիս 31,2011 00:00

\"\"Ամեն տարի tester.am-ը իրականացնում է նախնական վերլուծություն՝ միասնական եւ ավարտական քննությունների մասով, վերլուծությունը կատարվում է ամբողջ տարվա ընթացքում երեխաների online թեստավորման արդյունքների հիման վրա: Անցալ տարվա կանխատեսումը եղել է 0,4-0,6 միավորի տարբերությամբ: Ինչպես «Առավոտին» փոխանցեց www.tester.am-ի ծրագրային աշխատանքների կազմակերպման պատասխանատու Լիլիթ Եղիկյանը. «Եթե հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ երեխան online թեստավորումը կատարում է տանը կամ ուրիշ վայրում, որտեղ ավելի հանգիստ է, ապա դրա արդյունքը գրեթե մեկից մեկ մոտեցնում է իրական կանխատեսմանը»: Մեր զրուցակիցը ներկայացրեց իրենց այս տարվա կանխատեսումը՝ մայիսի 26-ի դրությամբ, որը www.tester.am-ի ընդհանուր արդյունքների հիման վրա է: Հստակ երեւում է, որ անցյալ տարվա համեմատությամբ միջին միավորի սանդղակը իջել է, պակասել է առավելագույն գնահատական ստացողների թիվը: Ըստ www.tester.am-ի, 2010-2011 ուստարվա ընթացքում կատարած ուսումնասիրություն-վերլուծությունների, միասնական քննությունների վերաբերյալ կանխատեսումները հետեւյալ պատկերն ունեն. հայոց լեզու եւ հայ գրականություն, միջին միավոր՝ 10.79, առավելագույն միավոր՝ 18.25, հայոց պատմություն, համապատասխանաբար՝ 10.52-18, մաթեմատիկա՝ 7-18.75, անգլերեն՝ 14.77-18.75, կենսաբանություն՝ 11.66-11.25, ֆիզիկա՝ 9.31-12.00, քիմիա՝ 10.91-11, աշխարհագրություն՝ 9.12-15.50, համաշխարհային պատմություն՝ 7.9-15.25, ֆրանսերեն՝ 14.00-16.50, գերմաներեն՝ 16.75-17.75: 19 եւ բարձր միավոր չկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել