Կապանում մայիսի 28-ին անցկացված տոնական միջոցառումները, կարելի է ասել, համ ու հոտից զուրկ էին եւ տոնական երանգ էլ չէին պարունակում: Ավանդական դարձած պսակադրումներ, զորամասում զինվորական միտինգ, 1992-94թթ. մարտական գործողությունների ժամանակ զոհված\’ զորամասի ավելի քան 500 զինծառայողների հիշատակին կանգնեցված խաչքարի բացում, Հայաստանի հարավարեւելյան սահմանների պաշտպանությանը մասնակցած կապանցի յոթ կանանց՝ «Ազատամարտ» կոմիտեի կողմից պատվոգրերի հանձնում: Պսակադրումներին, ինչպես միշտ, հիմնականում նույն դեմքերն են, ՏԻՄ ներկայացուցիչներ, քաղաքապետարանի կամ նրա ենթակայութամբ գործող կառույցների պատասխանատուներ ու ներկայացուցիչներ: Նրանցից ոմանք Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հուշարձանի մոտ ոչ թե ծաղիկներ դնելու, այլ այդ արարողությունը նկարահանող տեսախցիկների կադրերում հայտնվելու մասին էին մտածում:
Ավելացնենք, որ օրվա առիթով համերգային ծրագրեր եւ տոնական ուրախ միջոցառումներ չկազմակերպվեցին մարզկենտրոնում: