ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով 2011թ. մայիսի 26-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության ՃՈ Երեւան քաղաքի 2-րդ հաշվառման քննչական բաժանմունքի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Արտակ Գրիգորյանին՝ այն բանի համար, որ նա, մայիսի 24-ին, ժամը 00. 30-ի սահմաններում, վարելով «Տոյոտա-Պրադո» մակնիշի 91 NN 999 պետհամարանիշի ավտոմեքենան, Երեւանի Կոմիտասի պողոտայի թիվ 16 շենքի դիմաց խախտելով ճանապարհային երթեւեկության կանոնները, վրաերթի է ենթարկել ԻԻՀ քաղաքացիներ՝ անչափահասներ, եղբայր եւ քույր Արփա ու Արթուր Զարեհի Ավանոսյան-Հաջի Աբադիներին, ովքեր ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ Արթուրը, գիտակցության չգալով, մահացել է: Կատարված հանցանքի համար մայիսի 26-ին Արտակ Գրիգորյանը կալանավորվել է: