Մայիսի 29-ին ահազանգ է ստացվել, որ Սեւան-Երեւան ավտոմայրուղու 38-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար: «Մերսեդես» մակնիշի 21 ԼՍ 031 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել ծառին, ինչի հետեւանքով ավտոմեքենայի վարորդ Հրաչիկ Մկրտչյանը, ուղեւորներ Անդրանիկ Գալստյանը եւ Ալվինա Խոսրովյանը տեղում մահացել են, իսկ Քրիստինե Ենոքյանը ստացել է մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Չարենցավան քաղաքի հիվանդանոց, այնուհետեւ՝ Երեւանի բժշկական կենտրոն:
Բժիշկների գնահատմամբ՝ Ք. Ենոքյանի առողջական վիճակը ծանր է:
Մայիսի 30-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Արտաշատ ավտոմայրուղու 13 կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար: «Մերսեդես Տ-600» մակնիշի 03 ՍՏ 333 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել էլեկտրասյանը, ինչի հետեւանքով վարորդ Արթուր Աբրահամյանը տեղում մահացել է: