Մայիսի 27-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հրազդանի մեծ կամրջից քաղաքացի է ընկել եւ ողջ մնացել: Պարզվել է, որ Հրազդանի մեծ կամրջի հարակից տարածքում գտնվող պոմպակայանից Հրազդան գետն է ընկել Երեւանի բնակիչ Արսեն Հակոբյանը (35-40 տարեկան), որի հետեւանքով ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ մինչեւ փրկարարների ժամանելը՝ տեղափոխվել Երեւան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն:
Տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: