Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՆՈՐ «ԱԼԻՔ»

Մայիս 31,2011 00:00

Երեկ կայացավ ՀՀ նախագահի 2010 թվականի մրցանակի շնորհման արարողությունը: Մրցանակներ ստացան մի շարք անձինք՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում եւ տարբեր բնագավառներում նշանակալի ավանդի համար: Գրականության բնագավառում մրցանակ շնորհվեց Վարդան Հակոբյանին, հումանիտար գիտությունների զարգացման բնագավառում՝ Արգամ Այվազյանին: ՀՀ նախագահի 2010 թվականի երիտասարդական մրցանակներ բաժին հասան. կերպարվեստի եւ կինոյի բնագավառում՝ Վահե Հակոբյանին եւ Սարգիս Բաբայանին, գրականության բնագավառում՝ Լիլիթ Կարապետյանին եւ Հարություն Հովակիմյանին: Հավելենք, որ միջոցառումը լուսաբանելու համար հրավիրված էին միայն «պատասխանատու» լրատվամիջոցները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել