Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՂԱՆՔ ԵՆ ԹՈՂԵԼ, ՈՐ «ՂՈՒՄԱ՞Ր» ԽԱՂԱՆ

Մայիս 31,2011 00:00

«Այդ օրինագծում նման «սողանք» թույլ տալ՝ նշանակում է «ղումար» խաղալ կենսաթոշակային գումարների հետ»,- երեկ ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի հետ բանավեճի ժամանակ նման հայտարարություն է արել տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ անդրադառնալով կենսաթոշակային բարեփոխումների նախագծին: Նա հատկապես խոցելի է համարել օրինագծի այն դրույթը, համաձայն որի՝ կուտակված կենսաթոշակի գումարները տրամադրվելու են ինչ-որ մասնավոր ներդրումային կազմակերպության, սակայն այդ ընկերությունների սնանկացման դեպքում ՀՀ կառավարությունը պատասխանատվություն չի կրում: Ի պատասխան տնտեսագետի մտահոգության՝ Հ. Հակոբյանը նշեց, որ կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելու մեխանիզմը դեռ մշակման փուլում է, օրինագիծը դեռ վերանայվելու է, որի արդյունքում կլինեն փոփոխություններ: Բացի այդ, պարոն Հակոբյանն ասաց, որ կառավարությունը պարտավոր է ինդեքսավորել կենսաթոշակները՝ կենսապահովման բյուջեին համապատասխան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել