Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՑԱՀԱՏԻԿՆ ԱՆԱՐԳԵԼ ԿԱՐՏԱՀԱՆՎԻ

Մայիս 31,2011 00:00

Ռուսաստանը չի երկարաձգի հացահատիկի արտահանման արգելքը՝ սկսած ընթացիկ տարվա հուլիսի 1-ից։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը՝ փոխվարչապետ Վիկտոր Զուբկովի հետ հանդիպմանը:
Պուտինը Զուբկովին հանձնարարել է ակտիվորեն շարունակել աշխատանքները գյուղատնտեսության նախարարության եւ այլ գերատեսչությունների ու ֆինանսական հաստատությունների հետ՝  գյուղմթերք արտադրողներին դժվար ժամանակահատվածում աջակցելու նպատակով։
«Պետք է ելնենք այն բանից, որ արտահանման արգելքի վերացումը եւս գյուղմթերք արտադրողներին աջակցելու միջոցներից է, որոնք այսօր արտահանման մեծ ներուժ ունեն»,– ասել է ՌԴ վարչապետը:
Ռուսաստանը հացահատիկի արտահանման էմբարգոն սահմանել էր 2010թ. օգոստոսի 15-ին, որը տեւելու էր մինչեւ նույն տարվա դեկտեմբերի 31-ը, սակայն հետագայում այն երկարաձգվեց մինչեւ 2011թ. հուլիսի 1-ը:
Մինչեւ Ռուսաստանում հացահատիկի արտահանման արգելքի սահմանումը՝ Հայաստան ներկրվող ցորենի շուրջ 70%-ը ռուսական ծագում ուներ։ Անցած տարի Հայաստան ներկրված ընդհանուր առմամբ 345 հազ. տոննա ցորենի 90%-ը ներկրվել է մինչեւ էմբարգոն, եւ այդ ծավալի զգալի մասը ռուսական ցորենն է։ Էմբարգոյից հետո Հայաստան ցորեն ներկրվել է հիմնականում Ուկրաինայից եւ Ղազախստանից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել