Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐԱԿԱՐԳԸ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Մայիս 31,2011 00:00

ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը երեկ հրավիրել էր մամուլի ասուլիս, որի ընթացքում բացատրեց, թե որն է իշխանություն-ընդդիմություն երկխոսության իմաստը. «Երկրում քաղաքական օրակարգը ձեւավորում է քաղաքական իշխանությունը, որովհետեւ քաղաքական իշխանությունը երկրում բոլոր գործընթացների պատասխանատուն է, եւ գաղտնիք չէ, որ իշխանությունների քաղաքական օրակարգը դեռեւս ապրիլին էր հայտարարվել նախագահ Սարգսյանի կողմից»: Ըստ Ազգային ժողովի պատգամավորի՝ քաղաքական իշխանությունները հաստատակամ են իրենց դիրքորոշման մեջ, այն է՝ Հայաստանում չպետք է լինեն քաղաքական ուժեր, որոնք կգնան ծայրահեղության եւ հասարակության մեջ ատելություն սերմանելու ճանապարհով: Էդուարդ Շարմազանովը կարծիք հայտնեց, որ երկխոսությունն այն է, երբ դու պատրաստ ես քո քաղաքական ընդդիմախոսների հետ նստել եւ զրուցել. «Ես հեռու եմ մտքից, որ եթե երկխոսություն է, նշանակում է՝ իշխանությունը կծափահարի ընդդիմությանը, իսկ ընդդիմությունն էլ՝ իշխանությանը: Ոչ, դա երկխոսություն չէ: Երկխոսությունն այն է, երբ դու պատրաստ ես քո քաղաքական ընդդիմախոսների հետ նստել եւ քննարկել Հայաստանի համար կարեւորագույն խնդիրները»: ՀՀԿ մամուլի խոսնակը կրկնեց միտքը, որ արտահերթ ընտրությունների առիթ չկա. «Մենք մեր կարծիքն ասել ենք, մեր երկրում իրավական, քաղաքական հիմք չկա արտահերթ ընտրություններ անցկացնելու համար, դրա համար պետք է ընդամենը Սահմանադրություն կարդալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել