Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՔՍԱԿԵՏՈՒՄ

Մայիս 31,2011 00:00

Մայիսի 28-ի կեսգիշերին կրծքավանդակի վնասվածքով Նոյեմբերյանի հիվանդանոց է տեղափոխվել Վրաստանի Շահումյան գյուղի բնակիչ, 1982թ. ծնված Արամ Շլեպչյանը: Նոյեմբերյանի հիվանդանոցում նրան բժշկական օգնություն է ցուցաբերվել: Մայիսի 29-ին Արամը տեղափոխվել է Նոր Նորքի շտապօգնության հիվանդանոց, ուր վիրահատվել է: Ոստիկանության Բագրատաշենի բաժնից տեղեկացանք, որ նրան դանակահարել է Բագրատաշեն գյուղի 33-ամյա բնակիչ Կարեն Շիրվանյանը: Նա նախկինում երկու անգամ դատապարտվել է: Կարենի մայրը Բագրատաշենում զբաղվում է արեւածաղկի սերմի մեծածախ վաճառքով: Կարեն Շիրվանյանը փախուստի մեջ է: Մեր ունեցած տեղեկություններով՝ Բագրատաշենի մաքսակետում իր ընտանիքի հետ գտնվող Արամ Շլեպչյանին Շիրվանյանը դանակահարել է այն պատճառաբանությամբ, որ նա իր մեքենայով ճանապարհ չի տվել հետեւում գտնվող Շիրվանյանի մեքենային: Չի բացառվում, որ նաեւ նրանց միջեւ հին անբարյացակամությունը լինի դանակահարության իրական պատճառը:
«Առավոտը» նախկինում հրապարակումներ է ունեցել, որտեղ արծարծել է Բագրատաշենի մաքսակետում երթեւեկելի գոտու փոքրության, դրա հետեւանքով մեքենաների հերթերի, առաջացած խցանումների խնդիրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել