Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՆՉՈՒ ՉԻ ՀԱՄԱՆԵՐՎՈՒՄ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ

Մայիս 31,2011 00:00

\"\"

Երեկ «Առավոտի» խմբագրություն էր զանգահարել «Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվող քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանը եւ հայտնել,
որ հիմնարկի ղեկավարությունը վերջապես բացահայտել է, թե ինչու նրան չեն համաներում: Պարզվում է, որ պարոն Հացպանյանը չի կրում ազատազրկվածների հատուկ հագուստը եւ առավոտյան չի կանգնում «ներկա-բացակայի»՝ այդպիսով չարամտորեն խախտելով կարգապահությունը: «Առավոտին» հայտնի դարձավ եւս մի զավեշտալի մանրամասն. օրերս նրա տուն է այցելել թաղային ոստիկանը, որի վրա դրված էր պարտականություն՝ վերահսկողություն սահմանել «համաներմամբ ազատ արձակված Սարգիս Հացպանյանի վրա»: Հիշեցնենք, որ քաղբանտարկյալի «օրացուցային» ժամկետն ավարտվում է հունիսի 9-ին:
Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել