Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐՋԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ

Մայիս 28,2011 00:00

Մայիսի 25-ին վերջին անգամ եթեր է հեռարձակվել ամերիկյան հայտնի «Օփրա Ուինֆրիի շոու» հեռուստահաղորդումը: Վերջին հաղորդման հյուրը եղել է հենց ինքը՝ Օփրա Ուինֆրին:
Հաղորդման ընթացքում ցուցադրվել են արխիվային կադրեր. ցուցադրությունն ուղեկցվել է կոմպոզիտոր Պոլ Սայմոնի երաժշտությամբ:
«Օփրա Ուինֆրիի շոուն» գոյատեւել է 25 տարի: Այն համարվել է ԱՄՆ-ում ամենահայտնի թոք-շոուն:
Օփրա Ուինֆրին ասել է, որ շոուն փակել է այն պատճառով, որ մտադիր է կենտրոնանալ իր մեդիա բիզնեսի վրա: Նշենք, որ Ուինֆրիի ունեցվածքը գնահատվում է 2.7 մլրդ դոլար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել