Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Փորիկը» երեւում է

Մայիս 28,2011 00:00

\"\"\"\"«Սիրունիկը» ֆիլմի աստղ Ջուլիա Ռոբերթսը դարձյալ հղի է: Պապարացցիները եկել են այն եզրահանգման, որ դերասանուհին թաքցնում է իր օր օրի մեծացող փորիկը: Բացի այդ, իրեն ամբողջովին նվիրելով ընտանիքին, դերասանուհին վաղուց չի հայտնվել կարմիր գորգի վրա: Իսկ արդեն վերջերս նկատվում է, որ Ջուլիան իր մարմինը չընդգծող, համեստ հագուստներ է սկսել կրել: Մի քանի օր առաջ նրան հասցրել են նկարել Լոս Անջելեսի փողոցներով անցնելիս: Չնայած շատ շոգ եղանակին, գեղեցիկ ժպիտով դերասանուհին հագել էր  հասարակ շապիկ, իսկ վրայից՝ շատ լայն բաճկոն: Սակայն դա չի օգնել նրան թաքցնելու իր կլորիկ փորիկը: Միեւնույն է, այն շատ պարզ երեւում էր: Ըստ glamour.ru-ի՝ դերասանուհին ձեռքերով բռնել էր փորը, ինչը հատուկ է հղիներին, իսկ մեքենա նստելիս ժպտացել լրագրողներին:
Հիշեցնենք, որ դերասանուհին արդեն երեք երեխա ունի՝ վեցամյա երկվորյակներ Հեյզելն ու Ֆինեուսը եւ երեքամյա Հենրին: Ջուլիան միշտ ասել է, որ նրան շատ է դուր գալիս լինել պարզապես մայր ու կին: Չի բացառվում նաեւ այն, որ էլ երբեք չտեսնենք նրան կինոաշխարհում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել