Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սեքսուալ եւ սկանդալային

Մայիս 28,2011 00:00

\"\"\"\"Օրերս համաշխարհային ճանաչում ունեցող երգչուհիներ Բրիթնի Սփիրսն ու Ռիհաննան հանդես եկան շատ անկաշկանդ, չափազանց բաց համերգային համարով: Բրիթնին ու Ռիհաննան բեմ դուրս եկան ձեռնաշղթաներով, շատ սեքսուալ հանդերձանքով: Նրանք էրոտիկ պար ներկայացրին եւ նույնիսկ կրքոտ համբուրվեցին հենց բեմի վրա:
Theplace.ru-ի փոխանցմամբ, գեղեցկուհիների շոու համարը ցուցադրվել է հանրային շատ ալիքներով, որը, սակայն, բողոքի ցույցեր բարձրացրեց: Հավաքվեց խորհուրդ, որտեղ խորհրդի նախագահը՝ Թիմ Ուինտերը, հետեւյալ հայտարարությունն արեց. «Նույնիսկ չեմ կարող պատկերացնել, որ եթեր է հեռարձակվում նմանօրինակ սեքս-շոուն, այն էլ՝ ուղիղ եթերով: Ռիհաննայի եւ Բրիթնիի ելույթը հենց այնպես չի արվել: Նրանք մտադրված կերպով ցանկացել են ցույց տալ դեռահասներին, թե ինչքան ցանկալի են եւ ինչքան նորաձեւ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել