Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏԱՂԱՎԱՐԸ ԿԲԱՑՎԻ ՀՈՒՆԻՍԻ 3-ԻՆ

Մայիս 28,2011 00:00

Հունիսի 3-ին կկայանա Հայաստանի Հանրապետության տաղավարի բացումը՝ Վենետիկի բիենալեի 54-րդ միջազգային ցուցահանդեսում:
Վայրն էլ հայտնի է՝ Պալացո Զենոբիո՝ նախկին Մուրադ-Ռաֆայելյան վարժարան: Վենետիկի բիենալեի 54-րդ միջազգային ցուցահանդեսում Հայաստանի տաղավարի իրականացմանը աջակցում է ՀՀ Ազգային ժողովը, մշակույթի նախարարությունը եւ «Նոր մշակութային քաղաքականություն» հիմնադրամը։ Վերջինիս նախագահ, Հայկական տաղավարի կոմիսար Վիկտոր Մնացականյանը եւ ցուցահանդեսային համադրողներից Արմինե Անտիկյանը Իտալիա կմեկնեն մայիսի 29-ին: Հեղինակավոր այդ ցուցահանդեսում մեր երկիրը հավուր պատշաճի ներկայացնելու համար աշխատելու են Մհեր Ազատյանը (արվեստագետ-հավաքորդ է, ում ինստալացիաները կառուցված են հավաքված պատկերներից եւ տեքստերից), Գրիգոր Խաչատրյանը, ով 1970-ականներին առաջինն է դիմել կոնցեպտուալ արվեստի պրակտիկաներին (փերֆորմանս, տեքստ եւ լուսանկար), Աստղիկ Մելքոնյանը, ով իր յուրահատուկ ձեռնարկով առաջադրում է ստեղծագործական աշխատանքի տնտեսական դինամիկան՝ միահյուսված սոցիալական գոյատեւման ավելի լայն տեխնիկաների հետ: Կուրատորական թիմում են՝ ճանաչված արվեստաբաններ Վարդան Ազատյանը, Ռուբեն Արեւշատյանը, Նազարեթ Կարոյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել